Առաջիկայում կարող ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ։
Մենք ոչ միայն քաղաքական, այլև՝ տեխնիկական առումով, առանց չափազանցության՝ հենց այսօրվանից ՀՀ տարածքով կարող ենք ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ։ Ասել է Փաշինյանը։
«ՀՀ տարածքում թե՛ ճանապարհները, թե՛ սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրան՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով։
Քաղաքական իմաստով նույնպես պատրաստ ենք ապահովել Նախիջևանից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ տարանցումը ՀՀ տարածքով, բայց տեխնիկապես դեռ պատրաստ չենք՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով»,-նշել է նա։