Հետևեք մեզ։

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը կորցնելուց հետո Հայաստանը կորցրել է ցորենի պաշարների 20 տոկոսը. Խաչատրյանը՝ ղազախական ցորենը ՀՀ բերելու մասին

09:47, 22 հոկտեմբեր 2025
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը կորցնելուց հետո Հայաստանը կորցրել է ցորենի պաշարների 20 տոկոսը. Խաչատրյանը՝ ղազախական ցորենը ՀՀ բերելու մասին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հարավային Կովկասում բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակում է պահանջում: 

Այս մասին խորհրդարանի նիստի ընթացքում նշեց խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի ներմուծմանը Հայաստան: 

«Մեր պահանջը տարածաշրջանի բոլոր ճանապարհների ապաշրջափակումն է։ Դա ներառում է Հայաստան-Հայաստան ճանապարհի ապաշրջափակումը  Նախիջևանի միջոցով, որն անհնար է, քանի դեռ Սադարակ-Երասխ երկաթուղին կամ անցումը կառուցված չէ, դա ներառում է նաև Իջևան-Ղազախ ճանապարհի ապաշրջափակումը: Երբեք մենք չենք խոսել ապաշրջափակման դեմ»,-ասաց Խաչատրյանը:  

Խոսելով ղազախական ցորենի ներմուծման մասին՝ Խաչատրյանը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը կորցնելուց հետո Հայաստանը կորցրել է ցորենի պաշարների 20 տոկոսը, իսկ Հայաստանի տարածքում վարելահողերի 40 տոկոսը չեն մշակվում՝ իշխանություններին կոչ անելով մտածել չմշակվող հողերը մշակելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։ 

Պատգամավորը համաձայն չէ հնչող գնահատականների հետ, թե Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը նշանակում է տարածաշրջանի ապաշրջափակում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը որևէ քայլ չի արել իր տարածքով դեպի Հայաստան մտնող որևէ կածան ապաշրջափակելու ուղղությամբ։  

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները