Կարծում եմ, որ ծանուցելու պարագայում դժվար թե քաղաքապետը խուսափեր, չգնար քննությանը, հասկանալի է, որ ցույց տալու բան կար․ խոսելով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին՝ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածու Մարտուն Գրիգորյանը:
Նա պարզաբանել է, որ այն փուլում, երբ բոլորը պահանջում էին սատարել Վարդան Ղուկասյանին, ինքը հանդիպումներ է ունեցել տարբեր կողմերի հետ և, հաշվի առնելով իշխանությունների ձեռագիրը, զգուշացել է հենց այս սցենարից։
«Ոչ թե քաղաքապետի աթոռի կռիվ էի տալիս, ոչ թե ասում էի՝ Վարդանը չէ, ես, այլ առաջարկում էի տարբերակ, որ ընդդիմության հավաքական հաղթանակը չմսխվեր»,-պարզաբանել է Գրիգորյանը։
Գրիգորյանը նշել է, որ հաշվի առնելով Ղուկասյանի խառնվածքը, նրա դեմ եղած քրեական գործերը, ասել է՝ արդյոք այդ խառնվածքով հնարավո՞ր էր քաղաքը պահել, հավաքական հաղթանակը պահել: