Հայաստանի գործող իշխանության մեջ բացառվում է, որ ինչ-որ ձևով ընտրակաշառք բաժանելու որևիցե հրահանգ լինի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Նախ՝ մենք ընտրակաշառք բաժանելու համար փող չունենք, սխալ տեղ եք եկել»,- ասաց նա։
Սիմոնյանը տեղյակ չէր, որ Խոյ համայնքում ՔՊ-ն վարչական ռեսուրս է կիրառում։
«Անկեղծ՝ տեղյակ չեմ, թող ԿԸՀ-ն արձագանքի»,- հավելեց նա։