Հետևեք մեզ։

Խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած, անհեթեթություն է․ Սուրեն Պապիկյան

15:01, 22 հոկտեմբեր 2025
Խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած, անհեթեթություն է․ Սուրեն Պապիկյան

Կառավարության ծրագրով ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության 5-ամյա հատվածում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը։ ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգով նույնպես նմանատիպ հանձնառություն ենք ստանձնել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Պապիկյանը նշեց, որ այսօր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մի քանի հազար զինվորներ իրենց կյանքը երկարաժամկետ կապում են բանակի հետ։

«Խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած, անհեթեթություն է»,- ընդգծեց նախարարը։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թվականից ժամկետային զինվորական ծառայությունը կդառնա 1 ու կես տարի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները