Հովհաննավանքն այն տեղն է, որտեղ հնարավոր է ապրել հոգևոր կյանքով և վերջին ամիսներին տեղի ունեցածն ինձ համար նման փաստարկ էր, և ես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը տեր Արամ Ասատրյանն է, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Փաշինյանը:
Նա նաև հայտարարել է, որ Ստեփան Ասատրյանը կարգալույծ չի արվել, քանի որ «Կտրիճ Ներսիսյանն ինքը կարգալույծ է»՝ նկատի ունենալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։
Նա նշել է, որ Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ, գտնվում է Կառավարության հաշվեկշռում։ Մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցուն։
«Այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան խարդավանքներ, ֆեյքերեցների խմբեր են գործում, կան բոլոր բարոյական և իրավական հիմքերը, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը և Տեր Արամին ու նրա նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը»,- ԱԺ-ում հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք Մայր Աթոռը հայտարարել էր, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչկավում, ինչից հետո Փաշինյնաը հայտատրարեց, որ կիրակի կմնասնակցի վերձինիս մատուցած պատարագին։