Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալումը ոչ թե իմ ելույթի, այլ իրավական գործընթացի հետևանք է, ԱԺ–ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ափսոս, ձևաչափն այնպիսին չէ, որ վարչապետը պատգամավորին պատասխանի յութուբի լինկով։ Ասում են` Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով…Նա ձերբակալվել է իր մտքերի ու գործողությունների պատճառով։ Իմ միտքն այդտեղ ի՞նչ կապ ունի. իմ միտքը կարող է օգտագործվել իմ դեմ։ Յութուբի լինկ` բոլորի հարցերի պատասխանը»,– ի պատասխան հայտարարեց Փաշինյանը։
«Մի ժամանակ ինձ պաշտոնապես մեղադրում էին հոգեխանգարմունք առաջացնելու մեջ, հիմա էլ կարող է տենց վարկած առաջանալ, որ ես այս ամբիոնից հոգեխանգարում եմ, որ մարդիկ գնան կաշառք վերցնեն»: