Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստան-Ադրբեջան քաղհասարակության ներկայացուցիչների երկխոսության մասնակիցների հետ

17:06, 22 հոկտեմբեր 2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստան-Ադրբեջան քաղհասարակության ներկայացուցիչների երկխոսության մասնակիցների հետ
Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Երևանում անցկացվող Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր սեղան- քննարկման մասնակիցների հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
 
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նման ձևաչափն ընդգրկող հանդիպումների անցկացումը, որոնք միտված են դրականորեն ազդելու մարդկանց միջև շփումների հաստատմանը: Արմեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ հանրության տարբեր շերտերի ներգրավումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը:
 
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հայկական կողմին միջոցառումը կազմակերպելու և դրական մթնոլորտ ապահովելու համար:
 
Մասնակիցներն ընդգծել են նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը՝ ուղղված փոխվստահության և համագործակցության ամրապնդմանը:
 
Հանդիպման երկրորդ մասում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները