Հետևեք մեզ։

«Թրամփի ուղի» նախագծում դեռևս հստակություն չկա այն գնահատելու համար. ՀՀ-ում ՌԴ դեսպան

09:44, 24 հոկտեմբեր 2025
«Թրամփի ուղի» նախագծում դեռևս հստակություն չկա այն գնահատելու համար. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Ռուսաստանը աջակցում է ցանկացած քայլի, որը կհանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության, կայունացման և բարգավաճման, ասել է Սերգեյ Կոպիրկինը @ArmeniaSputnik ռադիոյի «Աբովյան Time» հաղորդմանը տված հարցազրույցում։

«Միևնույն ժամանակ, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում համաձայնեցված տրանսպորտային նախագիծը քննարկվում է բարձր մակարդակի երկխոսության շրջանակում։ Ամեն դեպքում, այդ թեման չի կարող չբարձրացվել։ Ես այստեղ կհիշեցնեմ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ այդ հարցը քննարկվում է միայն ԱՄՆ-ի հետ։ Բայց թեման կարևոր է, և այն, իհարկե, չի կարող չարծարծվել մեր երկխոսության շրջանակում», - ասաց դիվանագետը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները