Հետևեք մեզ։

Այսինքն Արցախը տորթի կտոր էր, և ինչ-որ մեկը վերցրեց և տվե՞ց․ Գեղամ Նազարյան

11:29, 24 հոկտեմբեր 2025
Այսինքն Արցախը տորթի կտոր էր, և ինչ-որ մեկը վերցրեց և տվե՞ց․ Գեղամ Նազարյան

Ազգային ժողովի նիստում պատգամավոր Գեղամ Նազարյանը կոչ է արել դադարեցնել այն թեզի տարածումը, թե Արցախը ինչ-որ մեկը «վերցրեց ու հանձնեց»։

 

«Ես ուզում եմ, որ բոլորը՝ թե իշխանությունը, թե ժողովուրդը, մի պահ մտածեն՝ երբ ասում են՝ Արցախը հանձնեցին, ի՞նչ են նկատի ունենում։Այսինքն Արցախը տորթի կտոր էր, և ինչ-որ մեկը վերցրեց և տվե՞ց: Եթե դա այդքան տալով ու չտալով էր, ապա ինչո՞ւ թույլ տվեցին, որ դա տեղի ունենա»,– ասել է Նազարյանը։

«Ես սա ասում եմ ոչ թե մեղադրելու, այլ օգնելու համար՝ գոնե մեկ կաթիլով, որ սուտն ու կեղծիքը վերանան մեր երկրից։ Մեր հիմնական պրոբլեմը հենց դա է»,– հավելել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները