Հետևեք մեզ։

Ես արդեն հայտարարել եմ, որ չեմ մասնակցելու Հովհաննավանքի պատարագին, այդպիսի պլաններ չունեմ․ Ալեն Սիմոնյան

12:31, 24 հոկտեմբեր 2025
Ես արդեն հայտարարել եմ, որ չեմ մասնակցելու Հովհաննավանքի պատարագին, այդպիսի պլաններ չունեմ․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ չի մասնակցելու առաջիկա կիրակի օրը Հովհաննավանքում նախատեսված պատարագին։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը նշել է, որ իր որոշումը որևէ կերպ կապված չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․

«Ես արդեն հայտարարել եմ, որ չեմ մասնակցելու պատարագին, այդպիսի պլաններ չունեմ։ Վարչապետը հայտարարել է, որ մասնակցելու է, բայց միշտ չէ, որ որտեղ վարչապետը գնում է, ես էլ եմ նրա հետ գնում։ Այստեղ աջակցելու կամ չաջակցելու բան չկա։ Սա ամեն մարդու ընտրության, հավատքի և որոշման հարց է»,– ասել է նա։

ԱԺ նախագահը նաև անդրադարձել է վերջին օրերին ծագած կրոնական և հասարակական քննարկումներին՝ ընդգծելով․

«Կարգալույծը չի կարող որևէ մեկին կարգալույծ անել։ Ով ինչպես է արտահայտում իր հավատքը՝ դա ոչ մեկին չի վերաբերում։ Հավատքը ոչ մեկի մենաշնորհը չէ, ինչպես եկեղեցին էլ որևիցե քաղաքացու կամ իր շրջապատի մարդկանց մենաշնորհը չէ»։

Հիշեցնենք, որ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ) կիրակի օրը կոչ էր արել հավատացյալ ժողովրդին մասնակցել Հովհաննավանքում մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին, որը նա պատրաստվում է անձամբ մատուցել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտնել էր, որ ինքը մասնակցելու է այդ պատարագին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները