Հետևեք մեզ։

Հանդիպել եմ Հայաստանում Ուրուգվայի դեսպանին․ անդրադարձել ենք Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին․ Իշխան Սաղաթելյան

14:19, 24 հոկտեմբեր 2025
Հանդիպել եմ Հայաստանում Ուրուգվայի դեսպանին․ անդրադարձել ենք Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին․ Իշխան Սաղաթելյան
Այսօր, որպես Հայաստան–Արգենտինա և Հայաստան–Ուրուգվայ բարեկամական խմբերի ղեկավար, Ազգային ժողովում խմբի անդամների հետ հանդիպել եմ Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ Հայտնում է Իշխան Սաղաթելյանը։
 
Հանդիպման ընթացքում ընդգծել եմ հայ–ուրուգվայական ավանդական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը։ Հատուկ կարևորել եմ Ուրուգվայում գործող հայկական համայնքի դերը՝ որպես երկու ժողովուրդների միջև կամուրջ ծառայող կարևոր կառույց, որը նշանակալի ներդրում ունի բարեկամական կապերի ամրապնդման և պատմական հիշողության պահպանման գործում։
 
Քննարկել ենք հայ–ուրուգվայական հարաբերությունների հետագա զարգացման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանային և մարդասիրական հարցեր։
 
Մասնավորապես, անդրադարձել ենք Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցին՝ ընդգծելով նրանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը և միջազգային իրավունքի նորմերի պահպանման կարևորությունը։
 
 
Անդրադարձել եմ նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին։ Կարևորել ենք միջխորհրդարանական բարեկամական խմբերի միջև ակտիվ համագործակցությունը՝ մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։
 
 
 
 
 
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները