Հետևեք մեզ։

Հովհաննավանքի Տեր Սարգիս քահանան, ով պետք է կիրակի պատարագ մատուցեր, նույն օրը ՔԿ–ն հրավիրել է հարցաքննության

18:38, 24 հոկտեմբեր 2025
Հովհաննավանքի Տեր Սարգիս քահանան, ով պետք է կիրակի պատարագ մատուցեր, նույն օրը ՔԿ–ն հրավիրել է հարցաքննության

Հովհաննավանքի Տեր Սարգիս քահանա Սարգսյանին, ով պետք է կիրակի օրը՝ 26.10.2025թ. կատարեր պատարագը, նույն օրը ժամը 09:00-ին քննչական մարմինը հրավիրել է հարցաքննության: Այս մասին Facebook–ի իր էջում ահազանգել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

 

«Դրանով պայման են ստեղծելու, որպեսզի պատարագը կատարի իրավասություն չունեցող Ստեփան Ասատրյանը: Այսպիսով քննիչն էլ միացավ ծեսի կատարման խոչընդոտման հանցագործության նախապատրաստությանը»,– հավելել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները