NEWS.am–ի տեղեկություններով, Փափազյան փողոցից հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը ՀՅԴ–ական Հրանտ Մարգարյանի որդին է։
Կայքի տեղեկություններով, նա ինքնասպանության փորձ է կատարել եւ ներկայումս գտնվում է հիվանդանոցում։
Ըստ Գագիկ Շամշյանի զենքը, որով նա ինքնասպանության փորձ է արել, եղել է իր անվամբ՝ Արցախի նախագահներից մեկի կողմից որպես պարգև տրամադրված։