Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանը կմեկնեն Բահրեյն՝ մասնակցելու Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպվող տարածաշրջանային անվտանգությանը նվիրված 21-րդ համաժողովին (Մանամայի երկխոսություն 2025)։
ՀՀ ԱԽ քարտուղարին և նրա օգնականին Բահրեյն գործուղելու վերաբերյալ ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքէջում։
Միաժամանակ՝ հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ, Բահրեյն կգործուղվի Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Միքայել Ավետիսյանը, ով կմասնակցի «Ռասմուսեն Գլոբալ Քընսալթինգ ApS» ընկերության կողմից կազմակերպվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծին նվիրված համաժողովին։
Այնուհետև նախատեսված է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)։