Կառավարությունը 2026 թվականին 55 միլիարդ դրամ կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման և այլ կարիքների լուծման համար:
«55 միլիարդ դրամ տրամադրվելու է Ղարաբաղի մեր քույրերի ու եղբայրների բնակապահովման ու այլ կարիքների, խնդիրների հասցեագրման համար»,-ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը, հիշեցնենք, Ազգային ժողովում այսօր ներկայացնում էր 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։