ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտնեց, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով վերջին անգամ հարցաքննվել է մոտ երկու ամիս առաջ։
«Գնացել եմ կեսօրին՝ ժամը 2-ին, և քննչականից դուրս եմ եկել երեկոյան 8-ին։ Գլխավոր ոճրագործը երբեք չի ընդունել, որ իրեն ուղղորդել են։ Իմ կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր կարծում էին, թե «Միասնություն» դաշինքը՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, երկիրը տանելու է կործանման, հենց նրանք են շփվել այդ ոճրագործի հետ և ասել՝ այո, դու ճիշտ ես»,– նշեց Սարգսյանը։