Հետևեք մեզ։

Հովհաննավանքի պատարագին ինքս մասնակցել եմ և շատ նորմալ եմ դրան վերաբերվումա. Կադաստրի կոմիտեի ղեկավար

10:29, 28 հոկտեմբեր 2025
Հովհաննավանքի պատարագին ինքս մասնակցել եմ և շատ նորմալ եմ դրան վերաբերվումա. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հովհաննավանքի պատարագին ինքս մասնակցել եմ և շատ նորմալ եմ դրան վերաբերվում, լրագրողների հետ զրուցյում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

«Եթե գոյություն ունեն կարգեր, օրենքներ, բոլորս ենք պարտավոր հետևել դրանց, այդ թվում և պետական պաշտոնյաները, ինչպես նաև՝ եկեղեցականները։ Տվյալ քահանան (կարգալույծ Ստեփան Ասատրյան) իր պարտականություններն էր այնտեղ կատարում, մատուցեց շատ հագեցած ծառայություն, որին  մենք մասնակցեցինք և նրան դրա համար շնորհակալ ենք։ Բոլոր կիրակիներին չէ, որ մասնակցում եմ պատարագներին, բայց հաճախ այցելում եմ այն եկեղեցին, որի մոտ բնակվում եմ»,-հավելեց նա։

 Նաև նշեց, որ ինչ-որ մեկի կոչով չէ, որ մասնակցել է պատարգին։ Դա եղել է իր ցանկությամբ ու կամքով։

Թովմասյանը դեռ չգիտի՝ այս կիրակի դարձյալ կմասնակցի՞ Հովհաննավանքի «պատարագին», թե՞ ոչ, քանի որ պլանները դեռ մշակված չեն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները