Հետևեք մեզ։

Քաղհասարկության կողմից ՀՀ-ն ներկայացնող զեկույցում որևէ խոսք չասվեց, որ ապրում ենք նման երկրում, որ ավելի քան  40 քաղբանտարկյալ ունենք. Մամիջանյան

11:48, 28 հոկտեմբեր 2025
Քաղհասարկության կողմից ՀՀ-ն ներկայացնող զեկույցում որևէ խոսք չասվեց, որ ապրում ենք նման երկրում, որ ավելի քան  40 քաղբանտարկյալ ունենք. Մամիջանյան

Զարմանալի է՝ քաղհասարկության կողմից ՀՀ-ն ներկայացնող զեկույցում որևէ խոսք չասվեց, որ ապրում ենք նման երկրում, որ ավելի քան  40 քաղբանտարկյալ ունենք. Երևանում ընթացող Եվրանեսթի՝ ՄԻՊ և ԵՄ քաղաքականության հետ համապատասխանեցման հանձնաժողովի նիստին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«EPP բանաձևն ասում է, որ ՀՀ-ն ունի քաղբանտարկյալներ, և զարմանում եմ, որ այս զեկույցի ներկայացմանն այս մասին որևէ բան չասվեց։ Ընդդիմադիր խորհրդարանականները բանտում են, նրանք՝ բոլորը քաղաքական հայացքների համար են դատվել, և զարմացած եմ, որ զեկույցում չկար։ Նաև զարմացած եմ՝ ոստիկանության դաժանությունների մասին չի շեշտվել, որը միջազգային մի քանի կազմակերպությունների կողմից է գրանցվել։ Դատական համակարգը ղեկավարվում է կառավարության կողմից, որի մասին ևս՝ ոչ մի խոսք»,-ասաց Մամիջանյանը՝ շեշտելով, որ ինքը դա ասում է ՝ իրականությունը ներկայացնելու համար, ոչ թե «այն ծիածանների մասին, որոնք զեկույցներում ներկայացվում են»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները