Հետևեք մեզ։

ՀՀ փոխվարչապետի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

13:12, 28 հոկտեմբեր 2025
ՀՀ փոխվարչապետի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստին մասնակցում էին գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև ՀՀ-ԵՄ քաղաքացիական հասարակության ՀԸԳՀ պլատֆորմի և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներ:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ միջգերատեսչական նիստի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ թարմացված ճանապարհային քարտեզի կառուցվածքին, բովանդակությանը և դրա առավել արդյունավետ կիրարկմանը վերաբերող հարցեր:

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները