Հետևեք մեզ։

Կաթվածների 80%-ը հնարավոր է կանխել` ազդելով կառավարելի ռիսկի գործոնների վրա` զարկերակային գերճնշում, մարմնի զանգվածի բարձր ինդեքս․ Ավանեսյան

07:34, 29 հոկտեմբեր 2025
Կաթվածների 80%-ը հնարավոր է կանխել` ազդելով կառավարելի ռիսկի գործոնների վրա` զարկերակային գերճնշում, մարմնի զանգվածի բարձր ինդեքս․ Ավանեսյան
Մեզանում ամենահաճախ հանդիպող ախտորոշումներից մեկի` գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրն է. գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
«Ցավոք, այս հիվանդության պատճառով մահացությունը և հաշմանդամությունը անխուսափելի են, եթե ճիշտ ժամանակին չտրամադրվի անհրաժեշտ բուժօգնությունը: Այդ պատճառով մենք ամեն տարի ընդլայնում ենք անհրաժեշտ ծառայությունները պետական պատվերի շրջանակում:
 
Ծրագրի ներդրումից մինչև այս տարվա սեպտեմբեր 4113 քաղաքացի օգտվել է ծրագրից, որի համար պետական բյուջեից հատկացվել է 8.6 մլրդ դրամ:
 
Սիրելի´ քաղաքացիներ,
կաթվածների 80%-ը հնարավոր է կանխել` ազդելով կառավարելի ռիսկի գործոնների վրա` զարկերակային գերճնշում, մարմնի զանգվածի բարձր ինդեքս, արյան մեջ գլյուկոզի և խոլեսթերինի բարձր մակարդակ, նախասրտերի շողացող առիթմիա, ծխել, ոչ ճիշտ սննդակարգ և ցածր ֆիզիկական ակտիվություն:
 
Երևանյան 4 բժշկական կենտրոններից բացի, ծրագիրը գործում է նաև Գյումրիի և Վանաձորի ԲԿ-ում, հաջորդը` Գորիսն է:
Հետևողական լինենք մեր և մեր հարազատների կենսակերպի հանդեպ և, ճանաչելով ախտանշանները, արագ արձագանքենք»,-գրել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները