Հետևեք մեզ։

Հայաստանը 250 միլիոն դոլարի չափով վարկ կվերցնի Ասիական զարգացման բանկից՝ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրները լուծելու համար

08:59, 30 հոկտեմբեր 2025
Հայաստանը 250 միլիոն դոլարի չափով վարկ կվերցնի Ասիական զարգացման բանկից՝ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրները լուծելու համար

Հայաստանը 250 միլիոն դոլարի չափով վարկ կվերցնի Ասիական զարգացման բանկից՝ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրները լուծելու համար. համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստի ժամանակ։

Վարկը Հայաստանին տրամադրվելու է 27 տարի ժամկետով, որից արտոնյալ ժամկետ՝ 10 տարի։ Վարկի տոկոսադրույքը լողացող է։ Մայր գումարը ենթակա է մարման 34 հավասարաչափ կիսամյակային վճարումներով` 2035թ․ դեկտեմբերի 15-ից մինչև 2052թ. հունիսի 15-ը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները