Հետևեք մեզ։

ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին՝ արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին կողմ չքվեարկել․ Արթուր Խաչատրյան

09:15, 30 հոկտեմբեր 2025
ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին՝ արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին կողմ չքվեարկել․ Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երևանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՔՊական պատգամավորները դեմ քվեարկեցին իմ, Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի և Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների հեղինակած առաջարկությանը (որպես ներկայացված զեկույցի փոփոխության առաջարկ), որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան: Տարբեր խմբակցությունների մեր եվրոպացի գործընկերների փոխանցմամբ, ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել…»,- գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները