Հետևեք մեզ։

Սամվել Կարապետյանի ներդրումը Հայաստանի պետականության և երկրի զարգացման գործում անգնահատելի է․ Հովիկ Աբրահամյան

12:22, 30 հոկտեմբեր 2025
Սամվել Կարապետյանի ներդրումը Հայաստանի պետականության և երկրի զարգացման գործում անգնահատելի է․ Հովիկ Աբրահամյան

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով Սամվել Կարապետյանի գործունեությանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ վերջինիս ներդրումը Հայաստանի պետականության և երկրի զարգացման գործում անգնահատելի է։

Աբրահամյանի խոսքով՝ Կարապետյանը դեռ անկախության առաջին տարիներից մեծ դեր է ունեցել երկրի կայացման գործընթացում։

Լրագրողի այն հարցին, թե ինչու հրապարակավ չի պաշտպանում Կարապետյանին, Աբրահամյանը պատասխանել է, որ դա իր անձնական հարցն է․ «Սամվել Կարապետյանը մեր ընտանիքի քավորն է, իսկ քավորությունը սրբություն է։ Ես երբեք չեմ խուսափել խոսել նրա կատարած դրական գործերի մասին, և հիմա էլ նույն կարծիքին եմ։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ յուրաքանչյուր ապօրինի գործողություն պետք է քննադատվելու և պատժվելու լինի»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները