Հետևեք մեզ։

2026 թվականի բյուջեն առողջապահության համար պատմական է․ Ավանեսյան

13:53, 30 հոկտեմբեր 2025
2026 թվականի բյուջեն առողջապահության համար պատմական է․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունը առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ օրենքի նախագիծն առաջիկա օրերին կուղարկվի կառավարություն: 

Այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին փաթեթը վերջնական որոշումների, նաև 2026-ի հաստատվելիք բյուջեի շրջանակներում վերջին շտկումների փուլում է գտնվում: Եվ առաջիկա օրերին մենք այն կուղարկենք արդեն կառավարության դիտարկմանը: Մեր նպատակն է մինչև տարվա վերջ օրենքն ընդունել, որ 2026-ից կարողանանք մեկնարկային փուլը սկսել»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով 2026 թվականի հատկացումներին՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց՝ 2026 թվականի բյուջեն առողջապահության համար պատմական բյուջե է:

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները