Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Հովհաննավանքում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում մի երիտասարդ փորձել էր դիմել հոգևորական Ստեփան Ասատրյանին՝ նշելով, որ նա իրավունք չունի պատարագ մատուցելու։ Դեպքի ժամանակ երիտասարդի բերանը փակել ու դուրս էին բերել։
Սիմոնյանի խոսքով՝ այդ գործողությունը տեղին էր․
«Այո՛, եկեղեցում չի կարելի բղավել, որովհետև դա Աստծո տունն է», — ասաց նա լրագրողների հետ զրույցում։
Միևնույն ժամանակ ԱԺ նախագահը նշեց, որ եկեղեցում կարելի է ծափ տալ․
«ՔՊ-ականներն այդ օրը ծափ են տվել Աստծուն», — նշեց Սիմոնյանը։