Հետևեք մեզ։

Քաղաքական հմտություններ ունեցող ընդդիմությունը պետք է ոչ թե վիրավորի, այլ ինքն էլ պատճառ ստեղծի իրենցից բան ներկայացնող մարդկանց հետ հարաբերվելու․ Երվանդ Վարոսյան

11:16, 15 նոյեմբեր 2025
Քաղաքական հմտություններ ունեցող ընդդիմությունը պետք է ոչ թե վիրավորի, այլ ինքն էլ պատճառ ստեղծի իրենցից բան ներկայացնող մարդկանց հետ հարաբերվելու․ Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․

«Իշխանությունը, անկախ անձերից ու ժամանակներից, ապրիորի հնարավորություն ունի զանազան հավաքներ կազմակերպել, տարբեր հայտնի մարդկանց հետ նույն վայրում հայտնվել, նկարվել։ Իշխանությունն է կառավարում ֆինանսական հոսքերը, գործունեություն ծավալող, իրենցից բան ներկայացնող շատ մարդիկ այս կամ այն կերպ ստիպված են միշտ մտքում պահել իշխանության կարծիքն ու վերաբերմունքը։
 
 
Իր հերթին ընդդիմության համար ամենահեշտ, խելք ու հմտություններ չպահանջող տարբերակը դառնում է իշխանության ներկայացուցիչների հետ որևէ հարաբերություն ունեցող երևացող մարդկանց թիրախավորելը, վիրավորելը, հիմա էլ դե նոր ոճ կա` հեռվից հայհոյելը։
 
 
Երկարաժամկետ դիտարկման պարագայում, սակայն, այդ անձանց մարգինալացնելու փոխարեն մարգինալանում է ընդդիմությունը, վերը նշված պատճառներով` ֆինանսական հոսքեր, ակամա կախվածություն և այլն։
 
 
Քաղաքական հմտություններ ունեցող ընդդիմությունը պետք է ոչ թե վիրավորի, այլ ինքն էլ պատճառ ստեղծի իրենցից բան ներկայացնող մարդկանց հետ հարաբերվելու, պլաններ կառուցելու, նստել-վերկենալու ու նկարվելու։ Իշխանության ակամա առավելությունն այս առումով չեզոքացնելու այլ տարբերակ չկա»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները