Հետևեք մեզ։

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանի հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կկայանա 2026 թվականի մարտին

10:36, 08 դեկտեմբեր 2025
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանի հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կկայանա 2026 թվականի մարտին

Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտը կանցկացնի 2026 թվականի մարտին:

 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է բռնցքամարտիկը:

 

Անի Հովսեփյանի հաջորդ մրցակիցը Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Նոցիպհո Բելլն (Nozipho Bell) է: Այդ մենամարտը նույնպես կկայանա Հայաստանում` 2026 թվականի մարտին:

 

«Մեծ է հավանականությունը, որ այդ մենամարտում հաղթելու դեպքում հնարավորություն կստանամ մենամարտելու WBC Silver գոտու համար»,-ավելացրել է Հովսեփյանը:

 

Անի Հովսեփյանը պրոֆեսիոնալ ռինգում այս պահին կանանց հավաքականի միակ անդամն է ու անկախ Հայաստանի միակ Եվրոպայի չեմպիոնը կանանց բռնցքամարտում: Նրա անդրանիկ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կայացել է 2025 թվականի հոկտեմբերին` Երևանում, որտեղ նա հաղթել է Սերբիայից Քսենյա Մեդիկին:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները