Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի 2025/26 մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սպերցյանը քվեարկության արդյունքում հավաքել է 43,67 տոկոս ձայն ու մեծ առավելությամբ առաջին տեղում է: Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը դարձել է 8 գոլի ու 12 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Մրցաշրջանի առաջին հատվածից հետո «Կրասնոդար»-ը գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: