Հետևեք մեզ։

Արթուր Դավթյանը կատարել է գրոսմայստերի կոչում ստանալու բոլոր պահանջները

23:12, 24 դեկտեմբեր 2025
Արթուր Դավթյանը կատարել է գրոսմայստերի կոչում ստանալու բոլոր պահանջները
Հայ շախմատիստ Արթուր Դավթյանը կատարել է գրոսմայստերի կոչում ստանալու բոլոր պահանջները, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
 
«Արթուր Դավթյանը դարձել է Սերբիայում անցկացված «GM PUTNIK 95» շրջանային մրցաշարի միանձնյա հաղթող և լրացրել է իր վերջին՝ երրորդ գրոսմայստերի նորման:
 
Նշենք, որ Արթուրի վարկանիշը արդեն գերազանցել է անհրաժեշտ 2500-ի շեմը, ինչի շնորհիվ նա կստանա գրոսմայստերի կոչումը:
 
Շնորհավորում ենք Արթուրին և մաղթում նոր ձեռքբերումներ»,-նշել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները