Հետևեք մեզ։

Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով. Վահե Դավթյան

21:29, 25 դեկտեմբեր 2025
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով. Վահե Դավթյան

Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով:

Այս մասին գրել է Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը.

«2018-2020 թթ. էապես աճել է Թուրքիայից ներկրվող նավթամթերքի ծավալները՝ հասնելով 2019 թ.-ին 24,3 մլն ԱՄՆ դոլարի:

Ներկրումը շարունակվել է նաև 2024 թ.-ին: Ներկրված 489,1 հազ. տոննա նավթամթերքի 2,7%-ը բաժին է ընկել Թուրքիային, այսինքն՝ 13,2 հազ. տոննա բենզին, ինչը գումարային արտահայտմամբ հավասար է 12,6 մլն ԱՄՆ դոլարի:

Անգամ համեմատելի չէ Ադրբեջանից ներկված սիմվոլիկ ծավալների հետ:

Բայց դե առջևում ընտրություններ են, պետք է դրական տրամադրություններ ապահովել հասարակության մեջ «խաղաղության» ձգտող ու, հետևաբար, ռուսականից ցածր գնով Հայաստան բենզին ուղարկող Ադրբեջանի նկատմամբ:  

Կանխատեսելի եք ու շատ հասկանալի»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները