Հետևեք մեզ։

Փաշինյանը ոչ միայն նսեմացնում ու ստորացնում է թոշակառուներին, այլև ծաղրի է ենթարկում. իրավապաշտպան

12:44, 09 հունվար 2026
Փաշինյանը ոչ միայն նսեմացնում ու ստորացնում է թոշակառուներին, այլև ծաղրի է ենթարկում. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անդրադարձել է կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե եթե թոշակները 20 հազարով էլ բարձրացնենք, միևնույն է, խնդիրները չեն պակասելու, ինչի բարձրացնենք։

Նա, մասնավորապես, նշել է. «Կարծես մարդկանց մասին չի խոսում, կարծես այդ մարդիկ գոյություն չունեն, չկան։ Հատկապես անտանելի էին կենցաղային էժանագին բացատրությունները։ Ուզում էր ասել՝ դուք ում եք պետք, վատ ապրում եք ու շարունակելու եք ավելի վատ ապրել, ձեզանից ինչ օգուտ։ Մի խոսքով մի լավ նսեմացրեց, ստորացրեց թոշակառուներին՝ 20 հազար դրամի օրինակով։ Ոչ միայն նսեմացնում ու ստորացնում է թոշակառուներին, այլև ծաղրի է ենթարկում։

Հիշում եք՝ նախորդ անգամ ասում էր էդ ինչ տարիքում եք, որ թոշակի հույսին մնաք, գնացեք բիզնես սկսեք։ Թոշակառուների նկատմամբ ծաղր էր հենց 3 միլիոն դրամ պարգևավճարը պատգամավորներին։ Ինչու 3 միլիոն․ «ինչա նրանք մարդ չեն», իրեն հատուկ ցինիզմով պատասխանեց Ալեն Սիմոնյանը։

Նույնիսկ 20 հազարի դեպքում թոշակառուները մարդ չեն։ Նույն մերժողականությամբ սովի մեջ գտնվող արցախցիներին էր ասում՝ գնացեք բադրջան աճեցրեք»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները