Իսպանացի ֆուտբոլային մարզիչ Խաբի Ալոնսոն հեռացվել է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ Խաբի Ալոնսոյի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշում է կայացվել ավարտել նրա աշխատանքը որպես առաջին թիմի գլխավոր մարզիչ:
Ալոնսոն «արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի ամռանը: Նախօրեին «Ռեալ»-ը Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում 3:2 հաշվով զիջել էր «Բարսելոնա»-ին: