Հետևեք մեզ։

Ինքս ինձ չեմ պարգևատրել, պետական որոշման շրջանակներում ես ամսական 1.5 մլն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ստացել. Փաշինյան

13:03, 15 հունվար 2026
Ինքս ինձ չեմ պարգևատրել, պետական որոշման շրջանակներում ես ամսական 1.5 մլն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ստացել. Փաշինյան

Ներդրվել է կատարողականի հիման վրա վարձատրության նոր համակարգ, որի ներդրումն ունի մի քանի նպատակ։ Դրանցից մեկը՝ կառավարության գործունեության և նրա ծրագրի իրականացումը դարձնել առավել արդյունավետ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պարգևավճարներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա ավելացրեց, որ սա 2018 թվականից իրենց որդեգրած «զրո կոռուպցիա և զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ» քաղաքականության գործնական շարունակությունն է. «Մենք որդեգրել ենք ամբասիր և որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի տեսլականը և այն իրականացնելու, կառավարության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար մենք համարում ենք այդ որոշումն անհրաժեշտ»։

 
«Ինչ վերաբերում է ինձ, ապա ես նախկինում այդ համակարգից երբեք չեմ օգտվել, բայց սա այն դեպքն է, երբ մենք ինստիտուցիոնալ համակարգ ենք ներդնում։ Եթե դա նախկինում եղել է վարչապետի որոշմամբ, հիմա մենք ներդնում ենք մի համակարգ, որն առաջին պիլոտային շրջանն անցնելուց հետո, պետք է օրենսդրական հավանություն ստանա։ Ես իքնս ինձ չեմ պարգևատրել, պետական որոշման շրջանակներում ես ամսական 1.5 մլն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ստացել»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները