Հետևեք մեզ։

Կարդացեք, փաստաթուղթն իսկապես լավն է, չեմ նախանձում մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին․ Միրզոյան

17:20, 15 հունվար 2026
Կարդացեք, փաստաթուղթն իսկապես լավն է, չեմ նախանձում մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին․ Միրզոյան
Կարդացեք։ Փաստաթուղթն իսկապես լավն է․ այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նկատի ունենալով օրերս հրապարակված ՀՀ-ի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը։
 
«Լավն է Հայաստանի համար։ Մեր երկիրն ապաշրջափակվում է և դառնում միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց։ Եվ դա` ո'չ որևէ կերպ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հաշվին։
Լավն է այն ընդունող մյուս կողմի` ԱՄՆ֊ի համար։ Լավն է մեր անմիջական հարևանների ու առհասարակ բոլոր հնարավոր շահառուների համար։ Եվ դա շատ լավ է, որովհետև հակառակ պարագայում այն ուղղակի չէր աշխատի։
Հ.Գ. Չեմ նախանձում դավադրապաշտներին ու մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին։
Լավ եղեք»,-գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները