Սա այս Ազգային Ժողովի վերջին նստաշրջանն է. այս նստաշրջանում արձանագրելի՞ է արդյոք, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, որը ձևավորվել էր ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից, այդ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվելու, չի ներկայացվելու Ազգային ժողովում։ Այս մասին այսօր՝ հունվարի 19–ին, ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Վերջինս արձագանքեց. «Ես որքանով գիտեմ՝ դուք ծանոթացել եք զեկույցին և բոլոր պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու։ Բայց այն բանի բերումով, որ զեկույցը պարունակում է նաև գաղտնի տեղեկություններ, դրանք լիագումար նիստում, դահլիճում ներկայացնելու հնարավորությունը սահմանափակ է։ Բայց ինչպես դուք, այնպես էլ բոլոր դահլիճում ներկա պատգամավորները, որոնք ունեն գաղտնիության թույլատվություն, կարող են մոտենալ և ծանոթանալ։