Հետևեք մեզ։

Ռուբիոն բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստանին վառելիքի մատակարարումները. Պետքարտուղարության ներկայացուցիչ

07:33, 20 հունվար 2026
Ռուբիոն բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստանին վառելիքի մատակարարումները. Պետքարտուղարության ներկայացուցիչ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստանին վառելիքի մատակարարումները: Դրա մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի տեղակալ Թոմի Փիգոթի հայտարարության մեջ:

 

«Պետքարտուղար Ռուբիոն բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Հայաստանին վառելիքի մատակարարումները՝ դրանք անվանելով կարևոր ժեստ, որը ցույց է տալիս Ադրբեջանի շարունակական հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրին, որը նախաձեռնել էր նախագահ Թրամփը 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տան գագաթնաժողովում:

 

Պետքարտուղարը և արտգործնախարարը քննարկել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հետագա առաջխաղացմանն ուղղված վստահության ամրապնդման այլ միջոցառումներ և նշել են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում դրական դինամիկան»,- ասված է Փիգոթի հայտարարության մեջ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները