Հետևեք մեզ։

Գագիկ Ծառուկյանը ազդարարեց երկու խոշոր նախագծի մասին` Արթուր Ալեքսանյանի, Վարազդատ Լալայանի, Մալխաս Ամոյանի ու Հռիփսիմե Խուրշուդյանի մասնակցությամբ (տեսանյութ)

10:52, 23 հունվար 2026
Գագիկ Ծառուկյանը ազդարարեց երկու խոշոր նախագծի մասին` Արթուր Ալեքսանյանի, Վարազդատ Լալայանի, Մալխաս Ամոյանի ու Հռիփսիմե Խուրշուդյանի մասնակցությամբ (տեսանյութ)
Երեկ ազդարարվեց երկու կարևոր ծրագիր՝
• Թմրամոլության դեմ պայքար
• Վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող մարզիկների համար պատշաճ մարզումային պայմանների ստեղծում․ այս մասին հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։
 
««Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանն արդեն իսկ միացել են հազարավոր մարզիկներ։
Մեր լեգենդար մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյանը, Վարազդատ Լալայանը, Մալխաս Ամոյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը և մյուսները, միավորելով իրենց ուժերը, պատրաստ են լինել օրինակ երիտասարդության համար և կանխել այս չարիքի տարածումը մեր երկրում։
Հայաստանին անհրաժեշտ է առողջ սերունդ՝ մեր երկրի անվտանգության ապահովման և ազգային պատիվը բարձր պահելու համար:
 
Մարզաշխարհի այս համախմբումը նոր և խոստումնալից սկիզբ է, որը կնպաստի հաղթանակների բազմապատկմանը, իսկ ազդարարված ծրագրերը կյանքի կկոչվեն ի շահ Հայաստանի Հանրապետության»,-նշել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները