Հետևեք մեզ։

ՈւԵՖԱ-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի դրամատիկ հաղթանակին

10:50, 26 հունվար 2026
ՈւԵՖԱ-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի դրամատիկ հաղթանակին

ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը, որն ավարտվեց մեր ընտրանու պատմական և կամային հաղթանակով (5:4), աննկատ չի մնացել եվրոպական ֆուտբոլային գլխավոր կառույցի ուշադրությունից։

 

​ՈւԵՖԱ-ի ֆուտզալի պաշտոնական մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում կատարած գրառմամբ և կից լուսանկարով արձագանքել է հանդիպմանը՝ այն որակելով որպես իսկական թրիլլեր։

 

​«Բացարձակ դասական (An absolute classic)»,- գրել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական էջը՝ օգտագործելով պոպկորնի նշանը, ինչը խորհրդանշում է խաղի դիտարժանությունն ու սցենարային անսպասելի զարգացումները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները