Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2026-ի խմբային փուլի վերջին տուրում կմրցի Լիտվայի թիմի հետ։
Ռուբեն Նազարեթյանը ներկայացրել է հավաքականի մեկնարկային կազմը։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին։
Լիտվայում ընթացող մրցաշարի առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Ուկրաինային, 5:4 հաշվով՝ Չեխիային եւ ապահովել է քառորդ եզրափակիչի ուղեգիր։