Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը Մոսկվա այցից առաջ «զադնի է դրել». « Հրապարակ»

08:12, 04 փետրվար 2026
Ալեն Սիմոնյանը Մոսկվա այցից առաջ «զադնի է դրել». « Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական գործուղմանն էլ է մեկնելու իր «լյուբիմչիկ» պատգամավորների ուղեկցությամբ։ Նա այսօր եռօրյա այցով Մոսկվա է մեկնում։ Պատվիրակության կազմում են նրան մշտապես ուղեկցող Հասմիկ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Վաղարշակ Հակոբյանը, որն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն է։

 

Եվս 7 հոգի աշխատակազմից են։ Իր հակառուսական հայտարարություններով հայտնի Ալեն Սիմոնյանն այցից հաշված օրեր առաջ «զադնի է դրել» երբեմնի կոշտ ձեւակերպումներից։ Նախօրեին հարցազրույցում նա լրագրողին հորդորել է «հիբրիդային պատերազմ» ձեւակերպումից հրաժարվել, քանի որ «պատերազմ»-ը լավ տերմին չէ, եւ չի կրկնել ՔՊ-ական հայտարարությունները, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որն իր վերջին ասուլիսում անդրադարձել է ՀՀ իշխանությունների մտադրություններին՝ հիբրիդային պատերազմի անվան տակ Արեւմուտքից փող պոկելու եւ ռուսների դեմ հակաքարոզչություն իրականացնելու հարցերին»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները