Հետևեք մեզ։

Դատախազության գլուխգործոցը. Կաթողիկոսի նկատմամբ վարույթը, հուսանք, կամրացնի դատախազուհու «վաժնի» կեցվածքը. Ժաննա Ալեքսանյան

21:00, 14 փետրվար 2026
Դատախազության գլուխգործոցը. Կաթողիկոսի նկատմամբ վարույթը, հուսանք, կամրացնի դատախազուհու «վաժնի» կեցվածքը. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.

 

«Դեպի ապօրինություն, անբարոյականություն, անամոթություն նետվելու ինչպիսի պատրաստակամություն։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը գլխավոր դատախազության գլուխգործոցն է։ Հուսանք` այս քրեական գործը կամրացնի գլխավոր դատախազուհու վաժնի կեցվածքը»:

 

Հիշեցնենք, որ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովից երկու օր առաջ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ կարգալույծ եղած Մասյացոտնի թեմի առաջնորդի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով, հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը:

 

«Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը», - նշել է Զոհրաբյանը:

:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները