25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի սպորտային պարերի կարճ ծրագրում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը ելույթ ունեցավ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո, սակայն ստեղծագործության անվանումը չգրվեց, այն ներկայացվեց որպես «Արա Գևորգյանի երաժշտություն»:
Հիշեցնենք, Բաքվի բողոքից հետո ՄՕԿ-ը որոշել էր պահպանել ստեղծագործությունը, բայց հանել անվանումը:
Մարզիկներին սա չխանգարեց բավականին հաջող ելույթ ունենալ կարճ ծրագրում և որակավորվել վաղը՝ փետրվարի 16-ին կայանալիք ազատ ծրագրում սահելու:
Զույգը վաստակեց 66.27 միավոր (տեխնիկա՝ 38.66 միավոր, բարդություն՝ 28.11 միավոր):
Նրանք անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին գեղասահորդ զույգն են, որ Հայաստանը ներկայացնում են Օլիմպիական խաղերում։