Հետևեք մեզ։

ԿԼ․ Պատմական երեկո Հայաստանում. «Նոան» տպավորիչ հաղթանակ տարավ հոլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ

01:05, 20 փետրվար 2026
ԿԼ․ Պատմական երեկո Հայաստանում. «Նոան» տպավորիչ հաղթանակ տարավ հոլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/26թթ․ խաղարկության անցումային փուլը հաղթական մեկնարկեց հայկական «Նոայի» համար։

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում մեր թիմը 1:0 հաշվով կարևոր առավելության հասավ նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ։

Խաղի ճակատագիրը վճռեց 53-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանի հուժկու հարվածով խփած միակ գոլը։

Թիմերի միջև վճռորոշ պատասխան հանդիպումը կկայանա Ալկմարում՝ փետրվարի 26-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին։

Զուգահեռաբար ընթացող հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

Եվրոպա լիգա

  • «Ֆեներբահչե» — «Նոթինգհեմ»՝ 0:3
  • «Բրան» — «Բոլոնիա»՝ 0:1
  • ՊԱՕԿ — «Սելտա»՝ 1:2
  • «Դինամո Զագրեբ» — «Գենկ»՝ 1:3

Կոնֆերենցիաների լիգա

  • ԿուՊՍ — «Լեխ»՝ 0:2
  • «Սիգմա» — «Լոզանա»՝ 1:1
  • «Զրինսկի» — «Քրիստալ Փելաս»՝ 1:1

Վերլուծական

Ամենաընթերցվածները