38 տարի առաջ՝ այս օրը, Արցախում տեղի ունեցավ համազգային նշանակության շրջադարձային իրադարձություն՝ ԼՂԻՄ պատգամավորների մարզային խորհուրդն ընդունեց Լեռնային Ղարաբաղը մայր Հայաստանի հետ վրամիավորելու մասին պատմական որոշում...
Դրանից ուղիղ 19 տարի հետո՝ Արցախյան ազգային ազատագրական շարժման հերթական տարեդարձի օրը, Հայկական երկրորդ հանրապետության զինված ուժերին հանձնվեց Մարտական դրոշ, որը խորհրդանշում էր ոչ միայն հաղթանակած բանակի պատիվը, արիությունն ու փառքը, այլև պատերազմի և հարաբերական խաղաղության պայմաններում նրա ունեցած ձեռքբերումների հանրագումարը...
Այսօր բանակը չկա, չկա նաև նրա ուժն ու հզորությունը հպարտորեն խորհրդանշող Մարտական դրոշը... Այնինչ, դրոշի համար զինվորական կանոնադրությամբ նախատեսված պատասխանատուները՝ կենդանի մնալով, ոչ միայն օրենքով սահմանված կարգով որևէ պատասխանատվության չեն ենթարկվել, այլև այսօր էլ շարունակում են իրենց «արժանապատիվ» ծառայությունը Հայոց զինված ուժերի ղեկավար համակարգում...
Անպատժելությունը նոր հանցանքի սկիզբն է...