Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Նոա»-ն նոր համալրում ունի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միանում 27-ամյա ռումինացի վինգեր Վալենտին Կոստաշը: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 31 խաղում Կոստաշը դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ռումինիայի քառակի չեմպիոնը և կրկնակի գավաթակիրը «Նոա» է տեղափոխվել «ՈւՏԱ Առադ» ակումբից տրանսֆերային համաձայնագրով: Ֆուտբոլիստը մեր թիմում կկրի 20 համարի մարզաշապիկը։