Հետևեք մեզ։

«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ. Տիգրան Աբրահամյան

15:53, 23 փետրվար 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ. Տիգրան Աբրահամյան
«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ:
Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․
 
«Խաչիկ Գալստյանը համալսարանական լսարանում գտնվելու փոխարեն բանտում է մեկ բանի համար, որ առջևում ընտրություններ են, իսկ իշխանությունը վախի մթնոլորտ ձևավորելու ճանապարհին ընտրովի քաղաքական հետապնդումներ է իրականացնում:
Վազգենի դեպքում վաղուց ամեն ինչ ասված է. իշխանությունը հետապնդումների թիրախ է դարձնում բոլոր այն անձանց, ովքեր հանրային գործունեության ընթացքում որոշակի լսարան են ձևավորում, իսկ նրա ու Նարեկի վարած փոդքաստը վաղուց իշխանության կոկորդին է:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները