Հետևեք մեզ։

Գեղարքունիքում 19-ամյա զինծառայողին սպանել են. կա կասկածյալ

22:10, 26 փետրվար 2026
Գեղարքունիքում 19-ամյա զինծառայողին սպանել են. կա կասկածյալ

Այսօր՝ փետրվարի 26-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։

 

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։ Ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները