Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարության մեջ նշել է, որ Թեհրանը վրեժը համարում է իր «օրինական իրավունքն ու պարտականությունը» և կանի ամեն ինչ այդ պարտականությունը կատարելու համար։ Այդ մասին հայտնել է Ռոյթերս գործակալությունը:
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կշարունակեն հզոր հարվածներ հասցնել և ոչնչացնել մեր թշնամիների ռազմաբազաները, ազգին ուղղված իր ուղերձում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք կշարունակենք գնալ մեր գերագույն առաջնորդի հետքերով։ Հեղափոխության առաջնորդի նահատակությունը դարձավ բազմամյա զոհաբերությունների գագաթնակետը»,- Իսլամական Հանրապետության նախագահի խոսքերն են մեջբերում իրանական լրատվամիջոցները։
Պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ առաջին փոխնախագահ Մոհամմադռեզա Արեֆը նախարարներին և նահանգապետներին հանձնարարել է ապահովել երկրի վարչակազմի անխափան գործունեությունը պատերազմի ժամանակ։