Գերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին, սակայն կքննարկի Հորդանանում և Իրաքում գտնվող ռազմական բազաներում իր զինվորներին պաշտպանելու հարցը, եթե նրանց վրա հարձակում իրականացվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 2-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։
Վադեֆուլը Deutschlandfunk հանրային ռադիոյին ասել է, որ կառավարությունը մտադրություն չունի մասնակցելու հակամարտությանը՝ հավելելով, որ «մենք նաև չունենք անհրաժեշտ ռազմական ռեսուրսներ»։